ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արբիտրաժային դատարանը թույլ չտվեց ռուս 45 մարզիկի և 2 մարզչի մասնակցությունը Փհենչհանի Օլիմպիադային

Արբիտրաժային դատարանը թույլ չտվեց ռուս 45 մարզիկի և 2 մարզչի մասնակցությունը Փհենչհանի Օլիմպիադային
09.02.2018 | 15:19

Սպորտի արբիտրաժային դատարանի որոշմամբ՝ ռուսաստանցի 45 մարզիկներ և 2 մարզիչներ չեն կարողանա մասնակցել Հարավային Կորեայում առաջիկա ժամերին մեկնարկող ձմեռային Օլիմպիական խաղերին։ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) արդեն ողջունել է ժամեր առաջ դատարանի կայացրած որոշումը՝ ընդգծելով, որ դոպինգի դեմ պայքարի հարցում գնահատում են դատարանի աջակցությունը։

Դիտվել է՝ 1580

Մեկնաբանություններ